News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Գլազգոյի Կելվինգրոուվ պատկերասրահում լուսանկարիչ Լինդա ՄաքՔարթնիի հիշատակին նվիրված ռետրո լուսանկարների ցուցադրության նախօրեին նրա այրի Փոլ ՄաքՔարթնին նվիրել է հանգուցյալ տիկնոջ աշխատանքները Գլազգոյի թանգարաններին, հաղորդում է Artnet News-ը:

Պրոֆեսիոնալ լուսանկարների հավաքածուի մեջ տեղ են գտել ինչպես ՄաքՔարթնի ընտանիքի, այնպես էլ ռոք աստղ Ջիմի Հենդրիքսի եւ Միք Ջագերի լուսանկարները:

Կայքում նշվում է, որ թանգարանների նոր հավաքածուում կներկայացվեն 14 լուսանկարներ, որոնց մեծ մասն արվել է Շոտլանդիայում, ինչն ավելի արժեքավոր է դարձնում այդ նվերը:

Հանգուցյալ Լինդա ՄաքՔարթնին պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր: 1968 թվականին նա պատմության մեջ մտավ որպես առաջին կին լուսանկարիչ, որն արել էր Rolling Stone պարբերականի շապիկի լուսանկարը. այդ ժամանակ նա լուսանկարել էր լեգենդար երաժիշտ Էրիկ Կլեպտոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել