News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

Մոսկովյան № 27 ծննդատան ղեկավարությունը ամբողջ կազմով հեռացվել է պացիենտների բողոքներից հետո, հաղորդվում է մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտի կայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Որոշում է ընդունվել ծննդատան ղեկավար Մարինա Արամայիսովնա Սարմոսյանին, ինչպես նաեւ ծննդատան բոլոր բաժանմունքների ղեկավարներին ազատելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեպարտամենտի կայքում հստակեցվում է, որ ծառայողական ստուգման եւ գերատեսչական վերահսկողության միջոցառումների պատճառը պացիենտների բազմաթիվ բողոքներն էին Ս. Ի. Սպասոկուկոցկու անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի ծննդատան գործունեության վերաբերյալ:

ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ դատարանի որոշմամբ կալանավորվել է մոսկովյան №27 ծննդատան մասնաճյուղի նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանը՝ ծննդկաններին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու գործով:

«Դատարանը բավարարել է Սարմոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչների միջնորդությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա պարզաբանել է, որ բժշկի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 293-րդ («Անփութություն») եւ 238-րդ («Ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին) հոդվածներով: «Քրեական գործը հարուցվել է 4 տուժածների դիմումի հիման վրա, որոնց մերժել են կեսարյան հատում կատարել, ինչի հետեւանքով նորածինները ծնվելիս վնասվածքներ են ստացել»,- ասել է աղբյուրը:

Քննության ընթացքում նախատեսված է անցկացնել մեծ թվով փորձաքննություններ եւ առերեսումներ: Քրեական գործը քննում է ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը:

Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը դեկտեմբերի 6-ին հայտնել էր, որ պացիենտների բազմաթիվ բողոքների հետ կապված ծառայողական ներքին քննության արդյունքներով որոշում է ընդունվել Սպասոկուկոցկու անվան №27 ծննդատան ղեկավարությանն ազատելու մասին, որի ծննդատան բաժանմունքի ղեկավարը Մարինա Սարմոսյանն էր, ինչպես նաեւ բոլոր բաժանմունքների ղեկավարներին:

Ավելի վաղ համացանցում լայն քննարկման էր արժանացել այդ ծննդատանը ծննդաբերած կնոջ հրապարակումը: Նրա խոսքով՝ չնայած հղիության ժամանակ որեւիցե պաթոլոգիայի բացակայությանը, երեխան ծնվել է բազմաթիվ վնասվածքներով բժշկական սխալների շարքի պատճառով, այդ թվում ցավազրկողի գերդեղաչափի եւ մի շարք ագրեսիվ մարտավարությունների, ներառյալ սեղմելու եւ վակուումի պատճառով: Երեխան ստացել է ուղեղի այտուց, գրանցվել է կլինիկական մահ, նա ողջ է մնացել, բայց հաշանդամ է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանում ծնողներն ողջ-ողջ թաղել են իրենց նորածին աղջկան
Իրավապահների խոսքով՝ ծնողներն այդ կերպ որոշել էին ազատվել նորածնից՝ նրա աղջիկ լինելու պատճառով...
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մանկապղծության կասկածանքով
Հայտնի է, որ տուժած երեխաները դեպքի մասին պատմել են ծնողներին, իսկ նրանք դիմել են անչափահասների պաշտպանության մարմիններին...
«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում հրդեհ է բռնկվել
Հրդեհը մեկուսացվել է 18։23-ին․․․
Հարավային Կորեայում յոթ մարդ մահացել է անձրեւների պատճառով. Yonhap
Հորդառատ անձրեւների պատճառով Հարավային Կորեայում մահացել է վեց մարդ...
Աղվան Հովսեփյանը «Նաիրի»ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ հետ վերադառնալիս ուշագնաց է եղել. պաշտպան
Աղվան Հովսեփյանը տառապում է շաքարային դիաբետով...
Ռուբիկ Մխիթարյանը բաց աչքերով կշեռքին նայող անձնավորություն է․ Էրիկ Ալեքսանյան
Այնտեղ արդարադատություն փնտրելն ուղղակի անիմաստ է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ