News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պաշտպանության բանակի հերթացուցակում գտնվող բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրը համալիր լուծում կստանա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա մասնավորապես, նշել է. «Հայտնի ճշմարտություն է, որ ամուր սահմանն առաջին հերթին ապահով թիկունքն է, և այս կապակցությամբ ժամանակին անցկացված բազմաթիվ քննարկումները վերջապես իրենց հանգուցալուծումը կստանան մինչև 2023թ.-ը: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը շուրջ 25 մլրդ դրամ է կազմում, ընդգրկում է նաև Պաշտպանության բանակի զինթոշակառուներին»:

Այդ առթիվ նա հրապարակավ երախտագիտություն է հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով անվարան ընդառաջել է այդ առաջարկին՝ տասնամյակների խնդրին հիմնավոր լուծում տալու համար:

«Բնակարանային հարցն, ընդհանուր առմամբ, համարվում է մեր հանրապետության թիվ մեկ խնդիրներից մեկը: Անցած տարիներին այս ուղղությամբ կառավարությունը զգալի աշխատանք է կատարել, պետական աջակցությամբ ներդրվել է հիփոթեքային ծրագիր, սոցիալական քաղաքականության շրջանակներում հարյուրավոր ընտանիքներ բնակարանամուտ են տոնել, կառուցվել են ամբողջական թաղամասեր, սակայն առկա պահանջարկը ոչ միայն շարունակում է գտնվել առաջնային տեղում, այլև ծրագրի վերանայման անհրաժեշտություն է առաջացել:

Շատ երկար եմ մտածել այս ուղղությամբ, և կարծես թե գտել եմ այն օպտիմալ լուծումը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ կներկայացնեմ ձեր ուշադրությանը: Մասնավորապես՝ հիփոթեքի հետ կապված մեր առաջարկները, գործող կարգերի համեմատ, հեղափոխական կլինեն, որի հիմքում դրել ենք յուրաքանչյուր ընտանիքի պարտադիր բնակարանով ապահովելու փիլիսոփայությունը: Իսկ թե ինչպե՞ս, այդ մասին կանդրադառնամ հաջորդիվ:

Այսօր քննարկման հիմնական թեման ուզում եմ դարձնել Պաշտպանության բանակի հերթացուցակում գտնվող բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրը: Հայտնի ճշմարտություն է, որ ամուր սահմանն առաջին հերթին ապահով թիկունքն է, և այս կապակցությամբ ժամանակին անցկացված բազմաթիվ քննարկումները վերջապես իրենց հանգուցալուծումը կստանան մինչև 2023թ.-ը:

Գուցե առաջին անգամ, բայց այս առթիվ հրապարակավ երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ Վարչապետին, ով անվարան ընդառաջեց մեր առաջարկին՝ տասնամյակների խնդրին հիմնավոր լուծում տալու համար: Ի դեպ, ծրագիրը, որի ընդհանուր արժեքը շուրջ 25 մլրդ դրամ է կազմում, ընդգրկում է նաև Պաշտպանության բանակի զինթոշակառուներին: Ընդամենը ամիսներ անց երկու կառավարությունների համատեղ ջանքերով Արցախը կվերածվի մեծ շինհարթակի:

Այո՛, բանակը մեր լինելիության երաշխավորն է, իսկ սպառազինության, նյութատեխնիկական և այլ հարցերին զուգահեռ՝ զինծառայողների սոցիալական խնդիրները մշտապես շարունակելու է գտնվել մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- գրել է Ա. Հարությունյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ