News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հունվարի 17-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Մանկական գյուտերի օր։ Խորհրդանշական է, որ որպես օրվա ամսաթիվ ընտրվել է հանրահայտ ամերիկացիներից մեկի՝ պետական գործիչ, դիվանագետ, գյուտարար, լրագրող Բենջամին Ֆրանկլինի (1706-1790) ծննդյան օրը։ Իր առաջին գյուտը նա արել է 12 տարեկան հասակում։

Հետագայում նա շարունակել է գիտական հետազոտությունները, եւ անցկացնելով բազմաթիվ փորձեր՝ անգնահատելի ներդրում է կատարել համաշխարհային գիտության մեջ։ Նրա որոշ եզրահանգումներ մի քանի տասնամյակ բնութագրել են դարաշրջանը։ Ֆրանկլինը ներմուծել է էլեկտրական լիցքավորված վիճակի «+» եւ «-» նշանները, կայծակի էլեկտրական բնույթի ապացույցներ է բերել, 1752թ․ առաջարկել է կայծակը ցրելու նախագիծ, առաջին անգամ էլեկտրական կայծը կիրառել է վառոդի պայթեցման համար, ստացել է ճոճաթոռի պատրաստման արտոնագիր, 1784թ․ հայտնագործել է բիֆոկալային ակնոցը։ Եւ սրանք ընդամենը գիտնականի գյուտերի ժառանգության ոչ մեծ մասն են։

Մանկական գյուտերի օրն անցկացվում են նոր հայտնագործությունների բազմաթիվ ցուցադրություններ, մրցույթներ, մրցանակաբաշխություններ։ Միշտ հնչում է ծիծաղ, երաժշտություն, կատակներ, քանի որ գյուտարարությունը բոլոր երեխաների բնական վիճակն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ