News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը միջազգային այլ կառույցների նման ուշի ուշով հետեւում է զարգացումների ընթացքին։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հետեւում են Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ տեսնում են արդյոք Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնման տարրեր։ 

«Բնականաբար Եվրոպական միությունը միջազգային այլ կառույցների նման ուշի ուշով հետեւում է զարգացումների ընթացքին, սակայն ընթացիկ գործերը մենք չենք մեկնաբանում։

Միայն մեկ բան, որը կարծում եմ կարեւոր է՝ տեղյակ ենք, որ Արդարադատության նախարարությունը սերտ շփումների մեջ է միջազգային կառույցների հետ, եւ մասնավորապես շփումների մեջ է Եվրոպայի խորհրդի հետ եւս»,-նշեց նա։

Դիտարկմանը, որ նախկինում ներքաղաքական հարցերի վերաբերյալ ԵՄ-ն պարբերաբար հայտարարություններով էր հանդես գալիս, հիմա՝ ոչ, հիմա մտահոգված չի ԵՄ-ն, դեսպանն ասաց․ «Ես չեմ կարող խոսել այն մասին, թե նախորդ դեսպանն ինչ են արել, բայց եթե մենք հայտարարություն ենք անում, այն հստակ դեպքերում է, բայց մենք չենք միջամտում եւ ես կզարմանայի, որ կոնկրետ ընթացիկ գործով լիներ միջամտություն։ Սակայն ավելի արդիական մեկ բան ասեմ, որ դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ կան էական ջանքեր, եւ ԵՄ-ն սատարում է դրան, այդ հանագամանքն է, որ մեզ համար շատ կարեւոր է։

Ես ուզում եմ ընդգծել, որ ես այս երկիրը գիտեմ շուրջ 10 տարի, ես աշխատել եմ առաջին օմբուդսմենի հետ, ես տեսնում եմ հետաքրքրություն եւ սերտ համագործակցություն մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»։

Հարցին՝ երբ նշում է, որ տպավորված է դատական համակարգի բարեփոխման գործընթացում առաջընթացից, նկատի ունի՞ նաև ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքը, նա ասաց․  «Հիմա այդ բոլոր բաղադրիչները մշակման փուլում են և դատական համակարգի ստուգման գործընթացի ընթացքն ենք տեսնում, մաս առ մաս պետք է հիմա մշակվի, մյուս շաբաթ պատվիրակություն է գալու, որը մանրամասն կանդրադառնա առաջընթացին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ