News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուտելիքը, որը պահում եք ձեռքերի մեջ նախքան բերանը տանելը, ընկալվում է որպես ավելի համեղ, գրում է «Ակտուալնիե նովոստին»: Նման եզրակացության են եկել Սթիվենսի (ԱՄՆ, Նյու Ջերսի) տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները:

Ամերիկացի գիտնականները որոշել են ստուգել այն ենթադրությունները, որ ձեռքերով օգտագործվող ուտելիքն էապես ավելի համեղ է թվում: Դրա համար հետազոտողները հարցում են անցկացրել հարյուրավոր կամավորների շրջանում:

«Ֆենոմենը, որը մենք ուսումնասիրեցինք փորձի շրջանակում, կապված է ինքնահսկողության մակարդակի հետ: Մարդիկ, որոնք զգուշորեն են վերաբերվում սննդին եւ սպորտին, երբեմն նախընտրում են ուտել պատառաքաղի օգնությամբ նույնիսկ այնպիսի ուտելիքը, ինչպիսին պիցան է: Եվ եթե նրանց համար այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ նրանք ստիպված լինեն դա ուտել ձեռքերով, ապա նրանց համար ուտելիքն ավելի համեղ կթվա, իսկ ինքնահսկողության մակարդակը, համապատասխանաբար, կնվազի»,- պատմել են փորձի հեղինակները:

Փորձը ցույց է տվել, որ ուտելիքի օգտագործման եւ համային ընկալիչների միջեւ կապն իսկապես համապատասխանում է իրականությանը: Գիտնականները վստահ են, որ համային սննդի արտադրողները, որոնք գիտեն այդ երեւույթի մասին, կարող են դա օգտագործել իրենց ապրանքների վաճառքը խթանելու համար:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ