News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վանդալները պղծել են Անկարայում Օրթաքյոյ գերեզմանատանը 20 քրիստոնյաների, այդ թվում՝ Ռուսաստանից ներգաղթյալների գերեզմանները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Hurriyet թերթին:

Պարբերականի տեղեկություններով՝ վանդալները վեց դեռահասներ էին: Նրանք վայր են գցել հուշաքարերը եւ կոտրել դրանք: Հուշաքարերին կարելի էր կարդալ ռուսական ազգանուններ: Ընդհանուր առմամբ գերեզմանատանը, որտեղ թաղված են ոչ մահմեդականներ, կա 72 գերեզման:

Վանդալներին բերման է ենթարկել գերեզմանատան պահպանության ծառայությունը, այնուհետեւ հարցաքննել է ոստիկանությունը, որից հետո նրանք ազատ են արձակվել: Հաղորդվում է, որ այժմ նրանք պետք է փոխհատուցեն հասցված վնասը հանգուցյալների բարեկամներին:

Ավելի վաղ Sputnik Թուրքիային տված հարցազրույցում Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել է, որ սիրիական Իդլիբում իրավճակի սրումն առաջացրել է հակառուսական հիսթերիա թուրքական սոցիալական ցանցերում, նա նաեւ հայտնել է իր հասցեին հնչած սպառնալիքի մասին: Ինչպես Ռիա Նովոստի-ին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը, երկրի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ռուս դիվանագետների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ՝ կապված դեսպանին սպառնալու փաստի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ