News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռամզան Կադիրովի ավագ դուստր Այշաթը Փարիզում կներկայացնի Firdaws սեփական բրենդի հագուստը․ «Սիրո պատմություն» հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 25-ին Le Marois հյուրանոցում, հաղորդում է «Գրոզնի-ինֆորմ»-ը։

Գործակալության տվյալներով՝ միջոցառումը նվիրված կլինի մշակույթին, նորաձեւությանը, ազգային ավանդույթներին եւ տեղական կոլորիտին։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է նաեւ Չեչնյայից երաժշտական եւ պարային խմբերի ելույթը։

«Ավանդույթներն են Firdaws տան աշխատանքների հիմքը, որի նպատակն է պատմել աշխարհում Չեչնիայի մշակույթի մասին, իսկ համաշխարհային ու եվրոպական մշակույթի մասին՝ Չեչնիայի Հանրապետության քաղաքացիներին»,-հայտարարել է Այշաթ Կադիրովան։

Հունվարին Չեչնիայի նախագահի ավագ դուստրը բացել էր «Փարիզ» անունով ռեստորան Գրոզնիի կենտրոնում եւ այդ քայլով վրդովեցրել քաղաքացիներին։ Նշվում է, որ ռեստորանը տեղակայվել է Գրոզնիի Կենտրոնական գրադարանի շենքում, որը փակվել էր 2016 թվականի ապրիլին։ Այդ որոշումն առաջացրել էր տեղի բնակիչների դժգոհությունը, որոնք հայտարարել էին, որ գրադարանը Գրոզնի քաղաքի մտավորականության հանդիպման վայրն էր։

2016 թվականից Այշաթ Կադիրովան Firdaws նորաձեւության տան տնօրենն է, որը հիմնադրվել է 2009 թվականին նրա մոր՝ Մեդնի Կադիրովայի կողմից։ Այշաթին է պատկանում նաեւ Lady A  կանացի ներքնազգեստի խանութը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ