News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ին մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ալեքս Սաղյանը իր վարած Opel մակնիշի 36 OD 331 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 11 հասցեի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վերգետնյա անցումի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Մարգարյանին:

Վրաերթից հետո Ա. Սաղյանը բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Աղաբեկյանի վարած Renault մակնիշի 188 AG 61 համարանիշի ավտոմեքենային:

Opel-ի վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը:

Վարորդները ենթարկել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցը անցել է չթույլատրելի հատվածով, մինչդեռ վրաերթի վայրից 1-2 մետր հեռավորության վրա գտնվում է վերգետնյա անցումը ու եղանակը անձրևային է եղել և Opel-ի վարորդը վերջին պահին է նկատել հետիոտնին, փորձել է խույս տալ, սակայն չի կարողացել և վրաերթի է ենթարկել նրան, ապա բախվել Renault-ին:

Տպել
Ամենաշատ