News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 27
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արեւմտյան թաղամասի «Երեւան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել. ոստիկանները դաժանաբար ծեծել են, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով բերման են ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին նույն թաղամասի բնակիչ, 28-ամյա Տիգրան Կարապետյանին: Այս մասին Forrights.am-ին ահազանգել է Տիգրան Կարապետյանի եղբայրը՝ Գեւորգ Կարապետյանը:

«Ոստիկանները  նրան կանգնացրել են: Վեճ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Եղբայրս ձերբակալված է, ունի վնասվածքներ, այսքանը գիտեմ», - ասաց Գեւորգ Կարապետյանը: Դեպքի մանրամասները ներկայացրեց Տիգրան Կարապետյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը: Ըստ նրա, ոստիկանները ստորացրել են եւ խոշտանգել են երիտասարդին: Նրա դեմ քրեական գործ է հարուցված Ք.Օ. 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ  կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:  Ահա, թե ինչ է պատմում փաստաբանը.

«Մարտի 27-ին, գիշերը Տիգրան Կարապետյանը ընկերոջ հետ նրա մեքենայով գնում է Օհանովի փողոցում գտնվող «Երեւան-Սիթի» սուպերմարկետ, գնումների: Մինչ այդ մտնում է տուն, իմանում է, որ երեխան լավ չի, կոկորդը ցավում է: Էլ ո՞նց պետք է գնա փոքրիկ երեխայի հայրը՝ արագ քշում է, «Սիթիի» դիմաց կանգնում է, փողոցն անցնում է: Դեռ խանութ չմտած, գալիս են ոստիկանները քաղաքացիական հագուստով: Մեքենայով դեմը կանգնում են, բա՝ արա, էս ո՞նց ես քշում, ու հայհոյանք են տալիս: Նա էլ պատասխան է տալիս, թե դուք ո՞վ եք, որ ինձ հետ սենց եք խոսում: Դուրս են գալիս երեք հոգի, տշելով, ծեծելով փողոցը անցկացնում են, քարշ տալով, ընկերոջ մեքենան են նստեցնում, այդ ընկերոջն էլ են խփում: Ընկերը ոստիկանությունում ուրիշ ցուցմունք է տվել, գրել է, որ ընկել է, ոտքը վնասել է: Նա ծանոթներ ունի ոստիկանության համակարգում, իրեն ասել են՝ քեզ կպրծացնենք»:

Ըստ Գուրգեն Հովհաննիսյանի, Տիգրան Կարապետյանին մեքենայի մեջ ծեծել են, այլանդակել են, ինչի տեսանյութը կա քննչականում:

«Տղայի կոկորդին են կանգնել,  հայհոյել են նրան, ինքն էլ է հայհոյել: Փորձել է ազատվել ոստիկաններից ու մեքենայի նեղվածքում ծնկով դիպել է ոստիկաններից մեկի աչքին: Հետո մազերից քարշ տալով, տանում են ոստիկանություն, քցում են գետնին, երկու անգամ ուշքը գնում է, թքում են վրան, թքում են բերանին: Դա տեղի է ունեցել հենց ոստիկանության շենքի դիմաց: Տիգրանը ասում է՝ Նիկոլ Փաշինյանին եմ հասցնելու, ասում են՝ տո, ում ուզում ես, ասա, ու այլանդակ քֆուրներ են  տալիս Նրան այն ժամանակ են նկարում, երբ որ նա հայհոյանք էտալիս: Այդ ամենը կա ոստիկանության կողմից արված տեսագրություններում», - պատմում է փաստաբանը:

Տիգրան Կարապետյանը հայտնել է իր փաստաբանին, որ քննչականի պետը ասել է իր աշխատակիցներին՝ սպասեք, սրան պետք է ստորացնել, տարեք զուգարան, ապա թքել է բերանին, դեմքին: Քրեականի պետը սպիրտ է լցրել Տիգրանի գլխին, ասելով՝ դեզինֆեկցիա եղիր, այ վարակ: Հետո սկսել են  հարվածել դեմքին: «Այնքան էին սիլլում, որ հայհոյանք էի տալիս, ու  մենակ իմ քֆուր տալն էր նկարում», — ասել է Տիգրանը իր փաստաբանին: Այնուհետեւ եկել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը: Նա ասել է, դիմելով բերման ենթարկվածին՝ զզվում եմ, արա քեզանից, այ ժանտախտ: Նա մատով չի  կպել Տիգրանին, սակայն ստորացրել է վերջին հայհոյանքները տալով՝ «մոր քֆուր, երեխու քֆուր»:  «Նրանցից մեկն էլ իմ պաշտպանյալին ասել է՝ եկեք սրան փչացնենք, մի խփեք, տանենք զուգարան», — պատմում է Գուրգեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը գինովցած է եղել:

Ո՞րն է իշխանության ներկյացուցչի նկատմամբ բռնությունը, ինչո՞վ է հիմնավորվում  մեղադրանքը: Մեր հարցին Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նա ընդամենը մեքենայի մեջ ուզել է ազատվել  իրեն ծեծող, իր շարժումները կաշկանդող, իրեն հայհոյող անձանցից ու պատահաբար ծնկով դիպչել է ոստիկանի աչքին: Հիմա եկեք կանգնեցնենք իրար կողքի վնասվածք ստացած ոստիկանին ու Տիգրան Կարապետյանին, ու հասկանանք՝ սա իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությու՞ն է, թե՞ քաղաքացու խոշտանգում: Տիգրանին խոշտանգել են, երկուշաբթի տանելու են կալանքի»:

Ըստ փաստաբանի, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որի համար Տիգրան Կարապետյանին ուղարկել են ոչ թե ոստիկանության համապատասխան կենտրոն, այլ հասարակ պոլիկլինիկա, ասելով, որ փորձաքննության համար իրենք պայմաններ չունեն:

«Ես չգիտեմ, թե այդ պոլիկլինիկան ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով, թե ոչ», — ասում է փաստաբանը:  Այս պահին Տիգրան Կարապետյանը գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:

Ավելի վաղ այս դեպքի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն էր ներկայացրել, որտեղ նշել է, որ ոստիկանը կանգնեցրել է մեքենան, որի վարորդն ու ուղեւորը հարբած են եղել։ Նրանցից մեկը հարվածե է ոստիկանին եւ վնասվածք պատճառել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ առաջին բալիկն էր, անունը Լուսինե պետք է դնեինք, հիմա իմ հետ պետք է լիներ․ մահացած նորածնի հայր
Բժշկուհին բացատրեց, որ երեխան ծայրայեղ ծանր է, երեխայի գլուխն ինչքան կա, այդքան էլ ուռացրած է, այսինքն երեխային վակումով են հանել․․․
Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայությունը արտակարգ դրության ընթացքում
Պարետի որոշման կատարումը ապահովելու նպատակով ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցան արտակարգ ծառայության...
22-ամյա Պողոսը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով. 22 օր անց գտել են
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ…
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք…
Պաշտոնեական կեղծիքներ եւ հափշտակություն ԳԱԱ «Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ում
Ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերեւույթ պաշտոնեական չարաշահումներ, որոնք դրսեւորվել են 2013-2019թթ․«Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի...
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը
հնարավոր է եղել կանխարգելել բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքը․․․
Ամենաշատ