News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մի խումբ ուժեր եւ քաղաքական գործիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ․

«Գործող իշխանությունը հրաժարվել է հեղափոխությունից, դարձել է նախկինների իրավահաջորդ եւ համակարգային փոփոխություններ կատարելու փոխարեն Ազգային ժողովում առկա քաղաքական ուժերի հետ միասին ամեն գնով պահպանում է առկա կիսագաղութային կեղեքիչ համակարգը, նրա ապօրինի սահմանադրությունը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները եւ կառավարման քրեաօլիգարխիկ մեխանիզմները:

Այս ամենի հետեւանքով տասնամյակների ընթացքում ձեւավորված արտաքին ու ներքին մարտահրավերները կորոնավիրուսի համավարակի պատճառով ահագնացել են, կուտակվել եւ ազգի եւ պետականության համար կարող են առաջացնել գոյութենական ճգնաժամ:

Փաստում ենք, որ.

1.            մենք դեռեւս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք եւ դրա ծանր հետեւանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձեւով,

2.            գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք եւ կարողություն,

3.            ճգնաժամը հաղթահարելու եւ աղետից խուսափելու միակ հնարավորությունն է՝ ստեղծել հակաճգնաժամային ծրագիր ունեցող ազգային-ժողովրդավարական ուժերի բեւեռ, որը պետք է ներառվի պետության կառավարման մեջ,

4.            հակաճգնաժամային կառավարման ծրագիրը պետք է հիմնվի համազգային համաձայնության ու ներառականության վրա եւ նախատեսի համակարգային փոփոխություններ (առաջին հերթին՝ պետության ինքնիշխանություն, Արցախը ներառող միասնական կառավարում, Անցումային արդարադատություն, նոր Սահմանադրություն եւ անկախ դատարան) եւ ապահովի պարենային, առողջապահական, էներգետիկ ու պաշտպանական անվտանգություն, ինչպես նաեւ լայնածավալ հայրենադարձության նախադրյալներ ու պայմաններ:

Գիտակցելով ազգի եւ պետականության առջեւ ծառացած լինել-չլինելու հրամայականը, նախաձեռնում ենք ազգային բեւեռի ձեւավորման նպատակով առողջ ուժերին ու գործիչներին համախմբելու գործընթաց:

Արա Պապյան

Արկադի Վարդանյան

Արմենակ Կյուրեղյան

Ալբերտ Բաղդասարյան

Գարեգին Չուգասզյան

Եղիշե Պետրոսյան

Ժիրայր Սէֆիլյան

Վարուժան Ավետիսյան

Տիգրան Խզմալյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ