News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի տարածման պատճառով Չեխիայում մարտի կեսից գործող սոցիալական սահմանափակումների ծանրակշիռ մեծամասնությունը երկուշաբթի հանվում է: Սա կապված է երկրում համաճարակային իրավիճակի բարելավմամբ, որի իշխանությունները հայտարարել են, որ կարողացել են երկրի տարածքում համավարակը հաջողությամբ հաղթահարել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:  

Չեխիայի կառավարությունը ապրիլի 20-ից փուլ առ փուլ հրաժարվում է սահմանափակման խիստ միջոցառումներից, որոնք 2,5 ամիս առաջ մտցվել էին համավարակի ֆոնին: Սահմանափակումների չեղարկման խոշոր փուլի իրականացումը կսկսվի այսօրվանից, երբ չեղարկվելու է փողոցում շնչառական մարմինները պաշտպանելու պահանջը: Բժշկական դիմակներ կրելու պարտավորությունն անորոշ ժամանակով կպահպանվի հանրային փակ հաստատություններում՝ խանութներում, ինչպես նաեւ հանրային տրանսպորտում ուղեւորների համար:

Երկուշաբթի սանիտարական եւ հիգիենայի խստագույն պահանջների պահպանման պարագայում աշխատանքը կարող են վերսկսել նաեւ հյուրանոցներն ու պանսիոնատները, ֆիթնես կենտրոններն ու շոգեբաղնիքները, ռեստորաններն ու սրճարանները: Հանրային սննդի վայրերի հաճախորդները պետք է միմյանց միջեւ սոցիալական հեռավորություն պահպանեն, նույնիսկ սեղանների շուրջ, եւ դիմակներ կրեն, որը թույլ է տրվելու հանել միայն ուտելիս: Այս հաստատությունների սպասարկող անձնակազմը եւս պետք է աշխատի բժշկական դիմակներով:

Չեխիայում մայիսի 25-ից թույլատրվելու են այցելությունները ծերանոցներ եւ հաշմանդամների մասնագիտացված կլինիկաներ, տարրական դպրոցների աշակերտները կարող են վերադառնալ դասարաններ, որտեղ պարապմունքներն անցկացվելու են խմբերով՝ յուրաքանչյուրում 15 աշակերտից ոչ ավելի: Կսկսեն գործել նաեւ տաքսիի այնպիսի այլընտրանքային ծառայությունները, ինչպես Uber-ը: Դրանից բացի, թույլատրվելու է մինչեւ 300 մարդու մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը:

Եթե Չեխիայում համաճարակային վիճակը շարունակի բարելավվել, ապա հունիսի 8-ից իշխանությունները նախատեսում են թույլ տալ մինչեւ 500 մարդու մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը, իսկ հունիսի 22-ից՝ մինչեւ 1000 մարդու: Մինչդեռ, երկրի առողջապահության նախարարության փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսով վարակվելու առավել մեծ վտանգ են ներկայացնում զանգվածային միջոցառումները եւ արտասահմանյան ուղեւորությունները: Դա հատկապես վերաբերում է այն երկրներին, որտեղ համավարակը զգալիորեն ավելի լուրջ է արտահայտվել, քան Ճեխիայում: Չեխիա օտարերկրացիների մուտքը նախկինի պես արգելված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա բժիշկների հսկողության տակ է. պաշտպան
Նա նշեց, որ երեքշաբթի դատական նիստ է նշանակված Վերաքննիչում, որն ամենայն հավանականությամբ…
Բրազիլիայի առողջապահական կարգավորիչը հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի փորձարկումները
Sinovac-ի հետ պայմանագիրը ոչ միայն փորձարկումներ է ենթադրում, այլեւ՝ դեղամիջոցի տեխնոլոգիայի փոխանցում տեղական պատվաստանյութերի արտադրության համար․․․
Հուլիսի 4․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. մեկ օրում իրավախախտման 3028 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ…
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 11 միլիոնը
Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն․․․
Պացիենտների բուժօգնությունն իրականացվում է 19 ԲԿ-ներում, որից 12-ը` Երևանում. պարետը նոր տվյալներ է ներկայացրել
Սկզբնական փուլում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական…
Գյումրիում 82-ամյա պացիենտ է մահացել, ում թեստի պատասխանը բացասական է եղել, բայց ԿՈՎԻԴ-19-ին բնորոշ թոքաբորբ է ունեցել
Արմեն Նիկողոսյանը նշեց, որ այս դեպքը չի համարվում կորոնավիրուսից մահացած…