News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի հետ:

«Մեզ տագնապալի տեղեկություններ են հասել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին փոխհրաձգության մասին, որոնք տեղի են ունեցել հուլիսին 12-13-ին: Հնդկաստանը մտահոգված է այս իրավիճակով, որը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը եւ անվտանգությանը:

Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել զսպվածություն եւ ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը սահմանին խաղաղության պահպանման համար: Հնդկաստանը համարում է, որ հակամարտության ցանկացած հուսալի կարգավորման կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով դիվանագիտական բանակցությունների հիման վրա:

Սրա հետ կապված մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- նշված է Հնդկաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Շրի Անուրագա Սրիվաստավայի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ