Օգոստոսի 27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ մինչեւ շաբաթ օրը ներառյալ:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +29+31:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +26+28,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+24,  

Լոռիում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +22+26,   

Տավուշում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +26+30,   

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+24, 

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+30,

Արարատում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +28+31,  

Արմավիրում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +28+31,  

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +28+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +27+30,   

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +22+25,

Արցախում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+25 (հովիտներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +27+30):