Հայաստանում հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1836 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 68530 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 357104, վերջին մեկ օրում` 4340 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 17869 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1328-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 49219 անձ` վերջին մեկ օրում 485 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 1121 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 321 է: