News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք, որոնցից 49219-ն` առողջացած, 1121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 357104 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4340 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք: Ունենք 485 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նշենք, որ Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր, երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով: Ցավալի է կորուստը: Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 321 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում խիստ լոքդաունը երկարացվել է մինչեւ փետրվարի 14
Վարակի դեմ պայքարի միջոցներն ընդլայնվել են...
Ինչպես են ցույցերն ու կորոնավիրուսը փոխել Բայդենի երդմնակալությունը
Բայց այս անգամ արարողությունը տեղի է ունենում հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից ընդամենը երկու շաբաթ անց եւ համաշխարհային համավարակի պայմաններում․․․
ԵՀ-ն խորհուրդ է տվել մինչեւ ամառ COVID-19-ի դեմ պատվաստել ԵՄ բնակչության առնվազն 70%-ին
Պատվաստումների արշավներն իրականացվում են ԵՄ 27 երկրների կողմից, որոնք որոշում են պատվաստումների տեմպերը եւ առաջնահերթ խմբերը․․․
ԵՄ դիվանագիտության ղեկավար. Աշխարհին COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ է ամերիկյան առաջնորդությունը
Եվրամիության արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե քանի որ հարուստ երկրները կորոնավիրուսի դեմ տարբեր պատվաստանյութերի ավելի շատ դոզաներ են ստանում, քան ավելի աղքատ երկրները, ԱՄՆ-ը պետք է հետ վերցնի «խաղաղության շարժիչ»-ի իր տեղը եւ օգնի․․․
Համավարակի հետեւանքները կարող են հաջորդ 3-5 տարիների ընթացքում սպառնալիքի տակ դնել համաշխարհային տնտեսության զարգացումը
Մասնավորապես, փորձագետների կողմից հարցված բիզնեսի եւ սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչները ակնկալում են․․․
Հնարավոր է՝ Գերմանիան մտցնի շնչադիմակների պարտադիր կրում
Գերմանիայի իշխանությունները քննարկում են FFP2 դասի մասնագիտական շնչադիմակների պարտադիր կրում մտցնելու հնարավորությունը...