News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին։

Նոյեմբերի 12-ից հետո, կախված համաճարակային իրավիճակից, քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով անցկացնելու հնարավորությունը։

Համաճարակային անբարենպաստ իրավիճակի դեպքում տարրական դասարաններում կիրականացվի առկա ուսուցում՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից, պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները, իսկ միջին և ավագ դասարաններում` հեռավար ուսուցում։

Այն բնակավայրերում և համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտ, առկա ուսուցում կիրականացվի նաև միջին և ավագ դասարաններում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները։

Համաճարակային բարվոք իրավիճակի դեպքում

ամբողջությամբ կիրականացվի առկա ուսուցում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները։

Մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցները։

Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան նոյեմբերի 25-ին կարող է չեղյալ հայտարարել կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված արտակարգ դրությունը
«Սա նշանակում է, որ արտակարգ դրությունը, որը գործում էր գրեթե 19 ամիս՝ 2020 թվականի մարտի 28-ից, կավարտվի»․․․
FT. BioNTech/Pfizer-ը եւ Moderna-ն կդառնան 2022-ին պատվաստանյութերի վաճառքի առաջատարները
Փորձագետների կարծիքով՝ հաջորդ տարի պատվաստանյութ արտադրող BioNTech / Pfizer եւ Moderna ընկերությունները վերահսկելու են «ոչ չինական COVID-19 պատվաստանյութերի շուկայի երեք քառորդը»։
Եգիպտոսի իշխանությունները ուզում են պարտավորեցնել պետական ծառայողներին պատվաստվել
Եգիպտոսի կառավարությունը շուտով պետական ծառայողներից կպահանջի պատվաստման վկայագիր ունենալ կամ շաբաթական թեստ հանձնել COVID-19-ի համար․․․
Բայդենն ու իր կինը խախտել են դիմակի ռեժիմը Վաշինգտոնում
Հեռուստաալիքի տվյալներով՝ հաստատությունների կողմից պահանջը խախտելու համար ենթադրվում են տարբեր տեսակի պատժամիջոցներ՝ տուգանքից մինչեւ․․․
«Սինոֆարմ»-ի 200 հազար դեղաչափը Հայաստանում է
Նշենք, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում…
«Առողջներին բժիշկ պետք չի, հիվանդներին է պետք. սա ասում է Հիսուս Քրիստոսը». Բողոքի ակցիա՝ պարտադիր պատվաստումների դեմ
Հուզական ֆոնի վրա առողջապահության նախարարությունն իրականացնում է կեղծ, մարդասիրական քաղաքականություն...
Ամենաշատ