News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի միջազգային համաձայնագրի ապագան՝ հույսերի ֆոնին, որ ԱՄՆ նոր վարչակազմը կարող է համաձայնագրին նոր կյանք հաղորդել, փոխանցում է Reuters-ը։

Նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե հույս ունի ԱՄՆ-ն վերադարձնել համաձայնագրին։ Նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնագրից ԱՄՆ-ին դուրս էր բերել 2018 թվականին եւ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել, որն ի պատասխան հրապարակայնորեն հրաժարվել էր գործարքի շրջանակում իր մի շարք պարտավորություններից։

Երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին նախօրոք չէր հայտարարվել, տեղի էր ունեցել Բեռլինում եւ ուղղված էր այն բանի քննարկմանը, թե «ինչպիսին կարող է լինել ԳՀՀԾ-ն ստորագրած  բոլոր կողմերի, ինչպես նաեւ ԱՄՆ նոր վարչակազմի հնարավոր մասնակցությամբ հետագա ելքը», հայտնել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անդրեա Սասեն։

«Մենք վստահ ենք, որ ԱՄՆ կառուցողական մոտեցումը Վիեննայի միջուկային համաձայնագրին կարող է զգալի ավանդ ունենալ ներկայիս բացասական գալարի վերացման գործում, որը դիտում ենք Իրանի հետ հարաբերություններում, եւ ԳՀՀԾ-ն պահպանելու նոր հեռանկարներ բացել»,- հավելել է նա։

Սասեն կրկին Իրանին կոչ է արել դադարեցնել համաձայնագրի խախտումները եւ լիովին հետեւել դրա բոլոր դրույթներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ