News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանը քննադատել է Վաշինգտոնին Ռուսաստանի հետ «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու համար` հայտարարելով, որ այդ քայլը խաթարում է ռազմական վստահությունն ու թափանցիկությունը եւ վտանգում է զենքի նկատմամբ վերահսկմանն ուղղված ապագա ջանքերը:

Պայմանագիրը յուրաքանչյուր երկրին իրավունք էր տալիս թռնել ռազմական օբյեկտների վրայով: Չինաստանը պայմանագրի ստորագրող կողմ չի հանդիսանում, փոխանցում է AP-ն:

«ԱՄՆ-ի այս քայլը խարխլում է ռազմական փոխվստահությունն ու թափանցիկությունը համապատասխան երկրների միջեւ, չի նպաստում համապատասխան տարածաշրջանների անվտանգության եւ կայունության պահպանմանը, ինչպես նաեւ բացասաբար կանդրադառնա զենքի նկատմամբ վերահսկողության եւ զինաթափման միջազգային գործընթացի վրա»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ