News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման գործընթացները, ըմբռնումով մոտենալով մեր համաքաղաքացիների դժգոհություններին՝ հորդորում ենք լինել համբերատար։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների եւ անհարկի շահարկումների: Գիտակցելով եւ ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին եւ առկա իրավիճակի տարբեր դրսեւորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար եւ վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ եւ բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի եւ խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին եւ զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- հայտնում է ՊԲ-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ