News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կոլումբիան կիրականացնի 2020թ. համար իր առջեւ դրված նպատակը՝ արմատախիլ անել կոկաինի հիմնական բաղադրիչ հանդիսացող կոկան՝ 30%-ով ավելացնելով դրա ոչնչացումը, հաղորդում է Reuters-ը:

Նախագահ Իվան Դուկեի կառավարությունը, կոկայի մշակությունը նվազեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ճնշման ներքո, այս տարի որոշում է կայացրել ոչնչացնել 130 000 հա կոկա:

Պաշտպանության նախարար Կառլոս Հոլմս Տրուխիլյոն ասել է, որ Կոլումբիան պետք է արագացնի կոկայի ոչնչացումը՝ թմրանյութերի հետ կապված բռնությունը դադարեցնելու համար՝ ավելացնելով, որ բերքը օդից գլիֆոսատի թունաքիմիկատով ցողելը կարող է օգտակար լինել:

«Կոլումբիայի թշնամին թմրանյութերի ապօրինի շրջանառությունն է, ոչ թե գլիֆոսատը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Տրուխիլյոն:

Դուկեն նշել է, որ ինքը գլիֆոսատի օգտագործման կողմնակից չէ, բայց աջակցում է դրա օգտագործումն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է:

Թունաքիմիկատներով ցողումը դադարեցվել էր 2015թ.՝ այն բանից հետո, երբ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ դա կարող է քաղցկեղ առաջացնել:

Նախարարությունը հավելել է, որ այս տարի ոչնչացվել է ավելի քան 4800 շինություն, որոնք օգտագործվում էին թմրավաճառների կողմից: Նաեւ առգրավվել է 456 տոննա կոկաինի հիդրոքլորիդ եւ 480 տոննա մարիխուանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ