News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը, Կանադան եւ 11 այլ երկրներ համաձայնության են եկել այն միջոցառումների շուրջ, որոնք պետք է COVID-19-ի եւ ապագա համաճարակների դեմ պայքարի համաշխարհային գործարքի հիմքում դրվեն, հայտնում է AP-ը:

«Օտտավայի խումբը» իր առաջարկները Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը կներկայացնի դեկտեմբերի կեսերին` հույս ունենալով, որ իր 164 անդամները կմիանան իրեն 2021 թվականի սկզբին:

Խումբը, որի մեջ չեն մտնում ԱՄՆ-ը եւ Չինաստանը, ցանկանում է, որ ԱՀԿ անդամները ստանձնեն բժշկական ապրանքների արտահանման սահմանափակումները հանելու պարտավորությունը։

Ցանկացած այդպիսի սահմանափակումներ պետք է լինեն նպատակային ու ժամանակավոր եւ չխանգարեն COVID-19-ի դեմ դեղամիջոցների հավասարաչափ ապահովման COVAX նախաձեռնությանը: Նրանց խոսքերով՝ ԱՀԿ անդամները պետք է քայլեր ձեռնարկեն առեւտրի հոսքերը մեղմելու համար, օրինակ` պարզեցնեն մաքսային ծառայությունները, այլ ոչ թե ճգնաժամի պայմաններում համավարակի հետ կապված ապրանքներ պարտադրեն:

Նրանք նաեւ ավելի շատ թափանցիկության կոչ են անում եւ կարծում են, որ ԱՀԿ-ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը կարող են ավելի սերտ համագործակցել, որպեսզի պատրաստ լինեն ապագա համավարակներին:

«Օտտավայի խմբի» անդամներն են Ավստրալիան, Բրազիլիան, Չիլին, Ճապոնիան, Քենիան, Հարավային Կորեան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Սինգապուրը եւ Շվեյցարիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ