News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 17
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ասել է Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին` շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե ոչ:

«Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես եւ իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում  բարեփոխումներ իրականցնելու համար՝ արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ նաեւ բացթողումներ, որոնց համադրության արդյունքում ս.թ. նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»,- ասել է Բալայանը։

Գաբրիել Բալայանը շնորհակալություն է հայտնել է համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնել է, որ նոր նշանակումների արդյունքում կարձանգրվեն շոշափելի հաջողություններ հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա անվտանգության ապահովման։

«Խոնարհվում եմ բոլոր նահատակների ու վիրավորների, նրանց հարազատների ու մտերիմների առջեւ։ Փառք Հայոց բանակին»,- ասել է Բալայանը։

Գաբրիել Բալայանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 29-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ