News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր փորձերը՝ շեղել մարդկանց խեղաթյուրելով իրականությունը եւ իր թիմակիցներին հերթով «փուռը» տալով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր փորձերը՝ շեղել մարդկանց խեղաթյուրելով իրականությունը եւ իր թիմակիցներին հերթով «փուռը» տալով։

Այսօր քավության նոխազ դարձավ թերեւս ամենա «չսիրված» ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարի մասին պատմելը ավելորդ է ,բոլորս լավ գիտենք թե ինչպես այս անձնավորությունը արեց ամեն ինչ որպեսզի նսեմացնի ազգային եւ հոգեւոր գործոնը կրթության մեջ, փաստացի իրականացնելով ծրագրեր ,որոնք պետք է մեր երեխաներին դարձնեին՝ անդեմ,անհավատ,անհայրենիք,անսեռ եւ անհոգի ինչ որ բիոզանգված։

Սակայն հիմա այդ մարդու մասին չեմ ուզում խոսել, չնայած ինքը ունի իր մեղավորության մեծ բաժինը ազգային խայտառակոոթյան մեջ։

Այստեղ ավելի կարեւոր է Փաշինյանի տակտիկան, որով նա փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր անձնական իշխանության կյանքը։

Կարող եմ վստահ ասել միայն մի բան։

Չի ստացվի, վստահ ասում եմ, չի ստացվի քանզի այն բուրգի գլխին որը ուղղակի ոչնչացրեց երկիրը կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը, հետեւաբար ամենագլխավոր մեղավորը եւ պատասխանատուն հենց ինքն է»,- գրել է նա։

 

Տպել
Ամենաշատ