News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 13-ից սկսած մեր ներկայությամբ եւ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհայտ կորածների որոնում եւ հայտնաբերում, աճյունների դուրսբերում եւ արտահանձնում մարտական գործողությունների տարածքներում։ Այս մասին հայտնում են Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակից։

«Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 297415 հեռախոսահամարով։ Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia ձեւավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 եւ 012 28-89-80 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ