News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հենց այսօրվանից սկսված կզբաղվեն գերեվարված, անհետ կորած զինվորների հարցով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորներից մեկի հարազատը։

Նրա խոսքով՝ օգնություն ցուցաբերելու համար կոնկրետ ժամկետ չի նշվել, մինչեւ տարածքներ հանձնելն աշխատանքներ են ընթանում։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ՝ գոհ է հանդիպումից։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով հստակ աշխատանքներ իրականացնել՝ իրենց որդիներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նշենք, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հանդիպել էր անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատների հետ եւ հայտնել, որ Փաշինյանը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատների հետ։ Օգնականը նաեւ ասել էր, որ վարչապետի որոշմամբ կստեղծվի անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնախումբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել