News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են: Այս մասին ԲԴԽ-ի որոշումը Հովհաննիսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են համարվում ս.թ. նոյեմբերի 23-ից։

Նշենք, որ Հովհաննիսյանը հրաշարականի դիմումը ներկայացրել էր նոյեմբերի 11-ին:

«Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 27-ին պատրաստվում էի հրաժարական ներկայացնել, քանզի ավարտել էի իմ առաքելությունը դատական իշխանությունում։

Սանձազերծված պատերազմը ստիպեց հետաձգել հրաժարականիս պաշտոնական գործընթացը` մեր հանրության բարոյալքմանը չնպաստելու համար. սա կփաստեն ԲԴԽ իմ գործընկերները։

Սակայն հնարավոր չէ պատկերացնել ավելի բարոյալքող փաստաթուղթ, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը։

Այս իրավիճակում ես չեմ ցանկանում լինել չեզոք եւ զուսպ, ես պնդում եմ իմ հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի։

Հայաստանը չպետք է ճանաչի Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունները:

Առաջարկում եմ համախմբվել Հանրապետության նախագահի շուրջ։

Մենք պետք է շարունակենք պայքարը դիվանագիտական ճակատում, իսկ ըստ անհրաժեշտության նաեւ ռազմադաշտում։

Խնդրում եմ ընդունել հրաժարականս»,- գրել էր Հովհաննիսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ