News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էսթենը (պաշտոնավարել է 1974-1981 թվականներին) չորեքշաբթի մահացել է 94 տարեկանում։ Այս մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի շրջապատին։

Նրա մահվան պատճառն է COVID-19 հիվանդությունը, գործակալությանը հայտնել են նրա ազգականները։

«Վալերի Ժիսկար դ՛Էսթենը մահացել է դեկտեմբերի 2-ին Լուար եւ Շեր դեպարտամենտում իր ընտանեկան տանը։ Նա մահացել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետեւանքով՝ COVID-19-ից»,- նշված է քաղաքական գործչի ընտանիքի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ հաղորդվում է, որ «Վալերի Ժիսկար դ՛Էսթենի կամքի համաձայն՝ նրա հուղարկավորությունը կկատարվի ընտանեկան սահմանափակ շրջանակում»։

Նոյեմբերի կեսին Վալերի Ժիսկար դ՛Էսթենին հոսպիտալացրել էին Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Թուրա քաղաքի հիվանդանոցներից մեկում՝ սրտային անբավարարության պատճառով։ Սեպտեմբերի 14-ին նախկին նախագահը հոսպիտալացվել էր նաեւ Փարիզում՝ թոքային ինֆեկցիայի պատճառով։ Նա այդ ժամանակ բուժման կուրս էր անցել Ժորժ Պոմպիդուի անվան հոսպիտալում։

Ֆրանսիայի Ազգային ժողովը իր երեկոյան նիստի ժամանակ երկրի նախկին նախագահի հիշատակը հարգել է մեկ րոպե լռությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Ամենաշատ