News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Շոկային վիճակից դուրս գալուց հետո քաղաքացիներն ավելի զանգվածաբար կմասնակցեն ցույցերին: Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ իշխանություններն անկարող են գործել եւ արձագանքել առաջացած մարտահրավերներին եւ խնդիրներին: «Նույնիսկ Էրդողանի եւ Ալիեւի երեկվա հայտարարություններից հետո 8 ժամ պահանջվեց, որպեսզի կառավարությունն ու վարչապետի մամուլի խոսնակը հայտարարությամբ հանդես գան, այն էլ՝ դատարկ եւ անբովանդակային: Նույնիսկ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները շուտ արձագանքեցին»,-նշեց Տոնոյանը:

Նրա գնահատմամբ՝ վարչապետ Փաշինյանն ավելի «խիզախ» է իր երկրի ընդդիմության դեմ պայքարում, բաց չի թողնում իր հարսցեին որեւէ արտահայտություն եւ անդրադառնում է բոլոր կետերին: «Իսկ այդ հարցում նա պատասխան չգտավ: Երբ Փաշինյանն ասում է, որ ընդդիմության ցույցերին քիչ մարդ է գնում, թող հիշի, թե որքան մարդ հավաքվեց այսպես կոչված «թավշյա հեղափոխության» ժամանակ: Երբ հանրությունը դուրս գա շոկային իրավիճակից, ավելի շատ մարդ փողոց դուրս կգա»,-եզրափակեց պատգամավորը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շողակաթ» հեռուստաընկերությում եկեղեցական, կղերական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
«Շողակաթ» հեռուստաընկերություն կա. դա ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այն…
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Հայաստանում 2018թ. իշխանության հանձնում է տեղի ունեցել. քաղաքագետ
2018-ին Հայաստանում իշխանության հանձնում է կատարվել...
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ...
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական...
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների...
Ամենաշատ