Հետազոտողները նկատել են, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են ստանալ զրուցակիցների աջակցությունը հակառակ տեսակետում այս կամ այն հարցի շուրջ, արդյունավետորեն հասնում են իրենց նպատակին, եթե հիմնվում են անձնական փորձի վրա, այլ ոչ թե` փաստերի, գրում է Popular Mechanics-ը:

Եթե ​​դուք փորձում եք համոզել զրուցակցին որեւէ հարցում, ապա կարող եք կորցնել նրա հարգանքը: Սակայն հարգանքը, ինչպես պարզել են գիտնականները, առավել հաճախ կարող է պահպանվել, եթե  դիրքորոշումը հիմնավորել անձնական փորձով: Այս պարագայում փաստերն անհրաժեշտություն չեն:

«Քաղաքական տարաձայնությունները կարող են բացահայտ թշնամանքի պատճառ դառնալ. վերջին շրջանում մենք լիբերալ եւ պահպանողական հայացքների կողմնակիցների հակասությունների աճ ենք նկատում, եւ որոշեցինք պարզել, թե ինչպես է մարդկանց հանդուրժողականությունը հակադիր տեսակետների նկատմամբ կախված տարբեր գործոններից»,- ասում են գիտնականները:

Նախ, աշխատանքի հեղինակները հարցում են անցկացրել, որը ցույց է տվել, որ հարցվողները հակված են հարգել ընդդիմախոսի կարծիքը, եթե այն հիմնավորված է փաստերով: Սակայն փորձարկումները, որոնք անցկացվել են երկրորդ փուլում, դա չեն հաստատել. պարզվել է, որ հակառակ կարծիքի նկատմամբ հանդուրժողականությունը հիմնականում սնուցվում է անձնական փորձով, այլ ոչ թե` փաստերով: Ընդ որում, պարզվել է, որ որքան անձնական են այն ապրումները, որոնցով մարդը հիմնավորում է իր դիրքորոշումը, այնքան ավելի մեծ հարգանքով են վերաբերվում նրա տեսակետին: