News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

30-ամյա Սարգիս Հարտենյանը պայմանագրային զինծառայող է՝ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղից. Նա անհետ կորել է Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Հարազատները նրա հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 6-ին։

Սարգիս Հարտենյանն ամուսնացած է, ունի 2 անչափահաս որդի։

NEWS.am-ի հետ զրույցում Սարգիսի ընկերը՝ Համբարձում Խաչատրյանը, պատմեց, որ ընկերը հոկտեմբերի 6-ին զանգահարել է բոլոր ընկերներին, հարազատներին ու ասել՝  «ընտիր վիճակ է, առաջ ենք գնում»։

Սարգիսի ընկերը պատմեց, որ նա կռվել է Մատաղիսի ուղղությամբ, հոկտեմբերի 8-ին վիրավորներին իջեցնելիս հակառակորդի դիպուկահարի կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորում է ստացել, որից հետո այլեւս լուր չեն ունեցել ընկերոջից։

«Վանաձորի զորամասով գնացել է Աղդամ, հետո տարել են Մատաղիս, այնտեղ հոկտեմբերի 8-ին վիրավորվել է, իր ծառայակից ընկերներն առաջին օգնություն են ցուցաբերել, վիրակապել են ու տեղափոխել Մարտակերտի հոսպիտալ։ Հետո մենք ճշտել ենք, որ իր անունով անկետան բացել են, հիվանդանոցում վիրահատություն է տարել։ Նրանց ասելով պիտի տանեին Ստեփանակերտ, հետո էլ Գորիս, բայց Մարտակերտից դուրս եկան ու կորեց։ Այնտեղ գտել ենք շտապօգնության մեքենան։ Մեքենայում գտնվող անձնակազմից ասում են, որ իրենց հետ եղել է ծանր վիրավոր։ Մենք ճշտել ենք, որ երբ շտապօգնության այդ մեքենան դուրս է եկել, այդ մեքենային ճանապարհին ոչինչ չի պատահել, նորմալ գնացել են»,- պատմեց նա։

Համբարձում Խաչատրյանն ասաց, որ ընկերն արդեն մոտ 4 ամիս է՝ անհայտ հանգամանքներում անհետ կորել է, սակայն որեւէ իրավապահ մարմին այդ հարցով չի զբաղվել. «Դիմել ենք Ազգային անվտանգություն, Պաշտպանության նախարարություն, Ռազմական ոստիկանություն, Զինվորական դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանին, ռուս խաղաղապահներին։ Գրավոր երբ դիմեցինք ԱԱԾ-ին, մեզ զանգեցին, Սարգիսի հեռախոսահամարը ուզեցին, մենք տվեցինք, հետո անցավ մի քանի օր, չկար իրենցից տեղեկություն, Սարգիսի հեռախոսահամարը ակտիվացրինք, ուզում էինք հասկանալ՝ արդյոք զբաղվո՞ւմ են այդ հարցով, զանգեր ենք կատարում այդ հեռախոսահամարով, բայց ոչ մեկն ԱԱԾ-ից չի ասում՝ այս մարդու համարը միացրած է, գուցե գտնվե՞լ է»։

Նրա պնդեց, որ այդ դեպքի առնչությամբ պետք է հարուցվի քրեական գործ. «Ուզում ենք, որ քրեական գործ հարուցվի, որովհետեւ մեր տեղեկություններով՝ Սարգիսը ողջ է եղել, անհայտ պայմաններում կորել է։ Եթե մտածենք, թե գերի է ընկել, դա այդքան էլ հավանական չի, քանի որ այդ օրերին այդքան գերի ընկնելու հավանականությունը մեծ չէր։ Անհնար է, որ հոսպիտալից գերի վերցնեին։ Հնարավոր է, որ մեր հոսպիտալներից մեկում լինի, սակայն նայել ենք բոլոր տեղերում, ապարդյուն։ Մտածում ենք՝ գուցե անգիտակից վիճակում մի տեղ լինի, գտնենք։ Եկեք վատագույնը մտածենք, եթե ողջ չէ, մահացել է, ապա մարմինն ո՞ւր է, չէ՞ որ Մատաղիսը մեր վերահսկողության տակ է։ Նրա զինակից ընկերները կան։ Նրա զինակից ընկերներից մեկը նույն տեղում երբ վիրավորվել էր, միանգամից տեղափոխել էին Երեւան»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ