News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայից վարսահարդար Անդրեաս Նույսլը eBay հարթակում վաճառքի է ներկայացրել մազերի կտրվածքի առաջին գրանցումը կարանտինից հետո, հաղորդում է DPA գործակալությունը:

 «Առաջին գրանցումը 10-շաբաթանոց լոքդաունից հետո» խորագրով առաջարկի նախնական արժեքը կազմել է 288 եվրո: Փետրվարի 12-ից մինչեւ փետրվարի 20-ը գիտնը բարձրացել է մինչեւ 422 եվրո: Այդ գնով ծառայությունը ստացել է 43-ամյա տղամարդը:

Նույսլին հաջողվել է հավաքել նաեւ 1 310 եվրոյի չափով նվիրատվություն: Այդ գումարը կուղղվի երեխաներին բարեգործական կազմակերպություններից մեկի միջոցով:

Գերմանիայում վարսավիրանոցները փակ են եղել կարանտինի միջոցառումների շրջանակում: Փետրվարի 10-ին ԳԴՀ իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել մարտի 7-ից սահմանված լոքդաունը՝ որոշ սահմանափակումները չեղարկելով: Փոփոխությունները նախատեսում են վարսավիրանոցների բացումը հիգիենայի որոշ կանոնները պահպանելու պայմանով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ