News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոսկե ձուն, որ 1983-ին գանձեր որոնելու համար է պատրաստվել, աճուրդում վաճառվել է 37 200 ֆունտ սթեռլինգով, հայտնում է AP-ն:

Cadbury’s-ը 12 ոսկե ձու է պատվիրել իր Creme Egg Conundrum նախագծի շրջանակներում, որի մասնակիցները գտնում են հանելուկների պատասխանները, որոնք տանում են Բրիտանիայում 12 գաղտնի վայրեր, որտեղ ոսկե ձվերից մեկի համար հավաստագիր է թաղված:

Բայց մրցույթը ստիպված են եղել չեղարկել այն բողոքների պատճառով, որ մարդիկ ձվեր որոնելու համար մասնավոր հողեր են փորում:

22 կարատանոց ոսկուց պատրաստված ձուն, որը վաճառվել է Լինքոլնշիրի Batemans of Stamford աճուրդում, 12 ոսկե ձվերի մեծացված տարբերակն է: Այն կշռում է 323 գրամից մի փոքր ավելի ու ունի 8,3 սմ բարձրություն, եւ Cadbury's-ն այն պատվիրել է Garrard & Co. արքայական ոսկերիչների մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ