News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի տոնավաճառում զեղչով՝ ընդամենը 35 դոլարով գնված փոքրիկ թասը, պարզվել է, 15-րդ դարի հազվագյուտ չինական արտեֆակտ է:

Սպիտակ ճենապակյա ամանը նկատել է հնաոճ իրերի անհայտ սիրահարը: Փորձագետները այն 300 000 – 500 000 դոլար են գնահատել:

Փաստորեն, դա գոյություն ունեցող յոթ թասերից մեկն է, մյուսների մեծ մասը թանգարաններում են:

«Երկուսիս համար էլ անմիջապես պարզ դարձավ, որ մենք ինչ-որ իսկապես շատ յուրահատուկ բան ենք դիտում»,- AP-ին ասել է աճուրդի չինական կերամիկայի փորձագետ Անժելա ՄաքԱթիրը:

16 սմ տրամագծով թասը զարդարված է «կապույտ կոբալտ» ծաղիկների նկարներով եւ եզրագծի բարդ դիզայնով:

Թե ինչպես է այս ամանը հայտնվել Կոնեկտիկուտում, մնում է առեղծված: Ոմանք ենթադրում են, որ այն կարող էր սերնդեսերունդ փոխանցվել նույն ընտանիքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ