News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպայում մի քանի ամիսների ընթացքում տեղի է ունեցել մասշտաբային համերգ, որի տոմսերի վաճառքն անցկացվել է բաց ռեժիմով: Love of Lesbian իսպանական ռոք խմբի շոուն Բարսելոնայում հավաքել է շուրջ 5 հազար մարդ. բոլոր տոմսերը վաճառվել են: Միջոցառման կազմակերպիչները ստացել են իսպանական իշխանությունների հատուկ թույլտվությունը, քանի որ երկրում արգելված է հավաքել միաժամանակ 4 մարդ միեւնույն խմբում, հաղորդում է DW-ը:

Համերգի բոլոր այցելուները նախքան միջոցառումը միեւնույն օրը հանձնել են կորոնավիրուսի թեստ: Սոցիալական հեռավորության կանոնը չի գործել, սակայն պարտադիր էր դիմակներ կրելը:

«Դա եւս մեկ քայլ է համերգներ եւ մշակութային միջոցառումներ անցկացնելու համար» համավարակի պայմաններում, նշել է իսպանացի վիրուսաբան Բորիս Ռեվալյոն, որը մասնակցել է միջոցառման համար նախազգուշական միջոցները մշակելու գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ