News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

99 տարեկանում մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը: Բուքինհեմյան պալատը հաստատել է Էդինբուրգի դուքսի մահվան լուրը:

«Նորին մեծություն թագուհին խորը վշտով հայտնում է իր սիրելի ամուսնու՝ Նորին արքայական մեծություն արքայազն Ֆիլիպի՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին արքայական մեծությունը մահացել է այսօր առավոտյան Վինձորի ամրոցում»,-ասվում է պալատի հայտարարության մեջ:

Մարտի 1-ին դուքսը տեղափոխվել էր հիվանդանոց:

Ֆիլիպը 65 տարի է անցկացրել՝ աջակցելով թագուհու, հրաժարվելով իր հասարակական դերից 2017 թվականին: Իր ակտիվ տարիներին նա կարողացել է երիտասարդ թագուհու ղեկավարությամբ միապետության նոր կուրս հաստատել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ