News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում Քրիստոսի նոր արձանը կլինի ավելի բարձր, քան Ռիո դե Ժանեյրոյում հայտնի Քրիստոս Քանիչն է, հաղորդում է  BBC-ն:

Բրազիլիայի հարավում՝ Էնկանտադու քաղաքում, Քրիստոս Պաշտպանի արձանը կունենա 43 մետր բարձրություն՝ ներառյալ պատվանդանը, ինչի արդյունքում այն կլինի աշխարհում բարձրությամբ Հիսուսի երրորդ արձանը:

Անցած շաբաթ կառուցվել է արձանի գլուխն ու պարզած ձեռքերը:

Արձանի ներսում վերելակը կտեղափոխի զբոսաշրջիկներին դեպի դիտահրապարակ կրծքավանդակի շրջանում:

Քրիստոսի եւս մեկ արձան տեղադրելու գաղափարը երկրում պատկանում է տեղի քաղաքական գործիչ Ադրոալդո Կոնզատիին, որը մահացել է մարտին կորոնավիրուսի հետեւանքով:

Ակնկալվում է, որ 350 000 ԱՄՆ դոլար արժողությամբ նախագիծը կավարտվի այս տարի, հաղորդում է «Քրիստոսի ընկերների ասոցիացիա» կազմակերպությունը, որը զբաղվում է նախագծի կազմակերպչական աշխատանքներով:

Այն ֆինանսավորվում է մասնավոր անձանց եւ ընկերությունների նվիրատվությունների հաշվին, հավելել են ասոցիացիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ