News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալների համաձայն՝ աշխարհում ապրում է շուրջ 50 միլիարդ թռչուն, այսինքն՝ յուրաքանչյուր մարդուն բաժին է ընկնում վեց թռչուն: Սա ֆանտաստիկ ցուցանիշ է՝ թռչունների 9700 տեսակ՝ բզակտուցից մինչեւ զեբրային սերինոս, եւ հիմնված է ավելի քան միլիարդավոր դիտումների վրա, որոնք գրանցվել են գիտական eBird պորտալում:  

Այս տվյալները զուգորդվել են իրական թեմատիկ ուսումնասիրությունների եւ մասշտաբավորման ալգորիթմի հետ` ամբողջ մոլորակի վրա թռչունների քանակը գնահատելու համար` հաշվի առնելով նաեւ այն տեսակները, որոնց հայտնաբերելու հավանականությունն ավելի մեծ է:

«Մարդիկ մեծ ջանքեր են գործադրել հաշվարկելու համար մեր տեսակը եւ հաշվել են 7,8 միլիարդ մարդ», - ասել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Նոր Հարավային Ուելսի համալսարանի (UNSW) բնապահպան Ուիլ Քորնուելը: «Նոր ուսումնասիրությունը առաջին համապարփակ փորձն է՝ հաշվարկելու նաեւ այլ տեսակների ներկայացուցիչների ճշգրիտ թիվը»:

Որոշ տեսակների քանակը, օրինակ՝ սեւ լորը, կազմում է ընդամենը 100 թռչուն, իսկ կան տեսակներ, որոնց ներկայացուցիչները միլիոնավոր են: Չորս տեսակներ ընդհանրապես միլիարդներով են հաշվարկվում՝ տնային ճնճղուկը, եվրոպական սարյակը, օղակավոր ճայը ու ամբարի ծիծեռնակը:

Ներկայումս թռչունների պոպուլյացիայում գերակշռում են միայն մի քանի տեսակներ, ասում են հետազոտողները: Հետագա հետազոտությունները կարող են ուսումնասիրել որոշ հնարավոր պատճառներ, թե ինչու են հենց այս տեսակների թռչունները ձեռք բերել զգալի առավելություն: Մյուս կողմից, թռչունների տեսակների 12 տոկոսի համաշխարհային պոպուլյացիան կազմում է 5000-ից ոչ ավել թռչուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ