News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն երեկոյան քայլերթ անցկացրեց Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում:
Քայլերթին մանսակցում էին Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը,  Ալեն Սիմոնյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը, Խաչատուր Սուքիասյանը, նաեւ Փաշինյանի որդին ու դուստրը:
«Ապագա չկա մենակ նրանց համար ովքեր այսօր փորձում են ընտրական տասովկեքով զբաղվել: Զգուշացնում եմ բոլորիդ՝ պառկելու եք մեր արած, ակուռատնի գծանշած ասֆալտներին: Պարապեք այսօրվանից»,- ասում էր նա բարձրախոսով քայլերթի ընթացքում:
Նշենք, որ նրան ուղեկցում էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ եւ ոստիկաններ, որոնք օղակել էին  Փաշինյանին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ