News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սա ակնհայտ սադրանք էր, այն ատելությունը, որը գեներացվում է այս ընտրական փուլում, շատ վտանգավոր  է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն՝ անդրադառնալով նախօրեին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցների ներխուժմանը՝ ԲՀԿ շտաբ։

«Ամեն ինչ ոստիկանների առաջ է տեղի ունեցել։ Իրավապահ մարմիններին կոչ ենք անում խստագույնս պատժել սադրիչներին, որովհետեւ մտան մեր շտաբ,  փորձեցին ծեծկռտուք հրահրել, վիրավորանքներ հնչեցնել, հայհոյախառը վանկարկումներ էին անում, առանց այդ էլ իրավիճակը շատ լարված է։ Հույս ունենք, որ ոստիկանությունը իրավական գնահատական կտա։ Իշխանությանը կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ քաղաքացիական բախումներ չհրահրել»,– ասաց Արման Աբովյանը։

Նշենք, որ երեկ՝ հունիսի 14–ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված քայլերթի ընթացքում, միջադեպ էր տեղի ունեցել ՔՊ համակիրների եւ ԲՀԿ շտաբի աշխատակիցների միջեւ։

Ծեծկռտուք ու հայհոյանք՝ Փաշինյանի երթի մասնակիցների ու ԲՀԿ շտաբի աշխատակիցների միջեւ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ