News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ծայրահեղ շոգի ալիքը կրկին հարվածել է ԱՄՆ-ի հարավարեւմտյան մասին: Շաբաթ օրը, հունիսի 19-ին, հայտնի է դարձել, որ Կալիֆոռնիայում եւ Տեխասում էլեկտրամատակարարման համակարգերը ծայրաստիճան շոգ եղանակի պատճառով փլուզման եզրին են, հայտնում է DW-ն:

Էլեկտրաէներգիայի կալիֆոռնիական մատակարարողները բնակչությանը խնդրել են խնայողաբար օգտագործել էներգիան եւ ավելի հազվադեպ միացնել օդորակիչները:

Ֆինիքս քաղաքից Progress Arizona հասարակական կազմակերպության ղեկավար Էմիլի Քըրքլենդը պատմել է, որ Արիզոնա նահանգում տիրում է «ապոկալիպտիկ մթնոլորտ` մինչեւ Սոնորա անապատ ձգվող ռեկորդային շոգով եւ անտառային հրդեհներով»:

ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ հինգ նահանգներում՝ Կալիֆոռնիայում, Նեւադայում, Յուտայում, Արիզոնայում եւ Կոլորադոյի մի մասում ջերմաստիճանը կարող է գերազանցել +39 աստիճանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ