News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Կոնգրեսականները, դեմոկրատներն ու հանրապետականներն օրինագիծ են ներկայացրել, որն ուղղված է սառը պատերազմի ԱՄՆ-ի հին զինանոցի մի մասի վերակենդանացմանը՝ «Չինաստանի եւ, հնարավոր է, ԱՄՆ-ի այլ ռազմավարական մրցակիցների ընկալումը բարելավելու համար»:

Օրինագիծը Չինաստանի վրա կենտրոնացված ֆեդերալ ֆինանսավորմամբ Բաց թարգամնության եւ վերլուծության կենտրոն (OTAC) ստեղծում է նախատեսում: Այն հիմնված կլինի Արտասահմանյան հեռարձակման տեղեկատվական ծառայության (FBIS) վրա, որն ապահովում էր սառը պատերազմի տարիներին խորհրդային բլոկի եւ օտարերկրյա պետական ​​այլ լրատվամիջոցների թարգմանությունը եւ վերլուծությունը:

Օրինագիծը 80 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է նախատեսում 2022 ֆինանսական տարվա համար եւ տարեկան նույնքան գումար յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար մինչեւ 2026 թվականը, ինչպես նաեւ՝ «այնպիսի գումարներ, որոնք կարող են պահանջվել յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա համար»:

Կոնգրեսի ներկայացուցիչը ասել է, որ նպատակը, ըստ էության, «FBIS-ի վերստեղծումն է», թերեւս՝ Չինաստանի համար, ինչպես նաեւ՝ այլ երկրների՝ կախված ֆինանսավորումից:

Նրա խոսքով՝ OTAC-ը «սիստեմատիկորեն թարգմանելու է անգլերենի Չինաստանի ելույթները, փաստաթղթերը, զեկույցները, ռազմավարությունները, նորությունների հոդվածները, մեկնաբանությունները, ամսագրերի հոդվածները, գնումների պայմանագրերը եւ դրանք անվճար հրապարակելու համացանցում»:

Կոնգրեսական Խոակին Կաստրոն ասել է, որ ԱՄՆ-ն «արդյունավետ մրցակցելու եւ համագործակցելու» է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը եւ Ռուսաստանը, անհրաժեշտ է դրանք ավելի լավ հասկանալ: «Արտասահմանյան երկրների խոր պատկերացումն անհնար է առանց կարդալու այն, թե ինչպես են նրանք խոսում իրենց լեզուներով»,- ասել է նա Reuters- ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ