
«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտնել է ԽՍՀՄ հրթիռատիեզերական արդյունաբերության ղեկավարի եւ Արտակարգ դրության պետական կոմիտեի անդամ Օլեգ Բակլանովի մահվան մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բակլանովը ծնվել է 1932 թվականի մարտի 17-ին Խարկովում: Նա սկսել է իր աշխատանքը որպես մոնտաժող Խարկովի գործիքաշինական գործարանում եւ բարձրացել է մինչեւ տնօրենի պաշտոնը: 1976-ին դարձել է ընդհանուր մեքենաշինության փոխնախարար, իսկ 1983-ից՝ նախարար: Նա ղեկավարում էր ԽՍՀՄ հրթիռատիեզերական արդյունաբերությունը:
1985-ից 1988 թվականներին համակարգել է «Էներգիա» գերծանր հրթիռի եւ «Բուրան» տիեզերանավի ստեղծման ծրագիրը: Եղել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, սոցիալիստական աշխատանքի հերոս:
1991 թվականի օգոստոսին նա մտել է արտակարգ իրավիճակների պետական կոմիտե: Հեղաշրջման ձախողումից հետո ձերբակալվել է իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով: Ավելի ուշ Բակլանովը համաներվել է:
Նա արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի վերջին կենդանի անդամն էր: