News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաստան» դաշինքը չի մասնակցի Ռուբեն Ռուբինյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու քվեարկությանը։ Այս մասին Հայաստանի նորընտիր 8-րդ գումարման Ազգային ժողովի հատուկ նիստում օգոստոսի 3-ին հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը հասկանալ տվեց, որ թեկնածուին բազմաթիվ հարցեր ունեն, հատկապես Թուրքիայում նրա ժամանակավոր ապրելու, նախորդ խորհրդարանում աշխատելու ժամանակ չհիմնավորված պագեւավճարներ ստանալու եւ այլ հարցերի մասով։

Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունն առաջադրել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

 Քվեարկությունը կսկսվի ժամը 12.45-ին եւ կտեւի մինչեւ 13.30-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ