News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Լավ կլինի՝ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածի այն մասին, որ 2018 թ․ սկսած ապօրինի կերպով կալանքի տակ են պահել պարոն Քոչարյանին, որովհետև 301․1 հոդվածը հակասահմանադրական է եղել, լավ կլինի՝ դրանից սկսեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրությանն առ այն, որ Վճռաբեկ դատարանը հաստատել է «Ռ. Քոչարյանը և մյուսները» գործով ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը։

«Դատական ակտը հասանելի է, բոլորը կարող են ծանոթանալ դրան և Վերաքննիչ դատարանի կատարած եզրահանգումներին, բայց դրանք իրավական տեսանկյունից որևէ բան չեն փոխում, որովհետև, կրկնում եմ, Դատախազությունը թող նախկինում իր կողմից կատարված օրենքի խախտումների մասին արտահայտվի, առնվազն՝ ներողություն խնդրի նախագահ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար»,- նշեց փաստաբանը։

ՀՀ գլխավոր դատախազությունը փոխանցում է, որ ստացել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և տուժողների ներկայացուցիչների, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների և Ռ. Քոչարյանի պաշտպանի՝ շուրջ մեկ տարի առաջ ներկայացված վճռաբեկ բողոքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2021թ. հուլիսի 30-ի որոշումը, որով, ըստ Դատախազության, հիմնավորվել է իրենց ներկայացրած փաստարկների հիմնավորվածությունը։

Գլխավոր դատախազությունը, միաժամանակ, արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը՝ ըստ էության, միայն այն պատճառաբանությամբ, որ նախքան գործով որոշում կայացնելը, ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա Ռ. Քոչարյանին մեղսագրվող հանցավոր արարքներից մեկով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առավել ծանր հանցագործության դրվագով, որի շրջանակներում են արվել նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի անայլընտրանքայնության վերաբերյալ հիմնական եզրահանգումները, քրեական հետապնդումը դադարեցվել է:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց առնվազն մեկ շաբաթով
Երկու մեղադրյալները նիստին ներկա չէին...
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը
Նախորդ նիստում դատավոր Դանիբեկյանը մերժել էր փաստաբանների միջնորդությունները...
Դատարանը հերթական անգամ թույլ չտվեց Արմեն Գեւորգյանին մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին
Ես դա գնահատում եմ որպես անբացատրելի հետապնդում, ասել է Արմեն Գեւորգյանը...
Երեւանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական ​​նիստը
Նիստը կկայանա տեւական դադարից հետո...
Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ Փաշինյանի դեմ հայցը կարող է կրկնել նախորդի ճակատագիրը
«Նախորդ անգամ հենց այդպես էլ եղավ...
Ալումյան. Դատախազության մեղքով ՀՀ երկրորդ նախագահը երկար ժամանակ կալանքի տակ էր
Փաստաբանը նշեց, որ դատախազությունն իրեն ոչ ադեկվատ է պահում...
Ֆոտոռեպորտաժներ