Չեռնոգորիայում անցկացվում են պառկելու մրցումներ, որտեղ մասնակիցներին թույլատրվում է միայն քնել, կարդալ, ուտել եւ խմել, բայց առանց վեր կենալու, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:

Ամենածույլ մասնակցին 300 եվրո մրցանակ են խոստանում:

Մրցույթի կանոնների համաձայն՝ մասնակիցները պետք է միաժամանակ պառկեն ծածկոցների վրա եւ որքան հնարավոր է երկար պառկեն: Նրանց արգելվում է վեր կենալ, նրանք կարող են ութ ժամը մեկ զուգարան գնալ:

Անցյալ հաղթողին հաջողվել է յոթ օր եւ յոթ գիշեր դիմանալ: