News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված ՀՔԾ-ն կարճել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի մասով հարուցված քրեական գործը:

Գեղամ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ են ՀՔԾ-ից իրեն հայտնել, որ գործը կարճվել է. «Չգիտեմ անգամ, թե ինչ հիմնավորմամբ են կարճել, որովհետեւ ինձ չէր հետաքրքրում այդ քրեական գործը: Ինձ հետաքրքրում էր մեկ բան, որ ՀՔԾ-ն երեք տարի շարունակ ծառայելով միայն Նիկոլ Փաշինյանին, հերթական անգամ խախտել էր օրենքը, եւ օգոստոսի 25-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպած եւ սադրած զանգվածային խուլիգանության փաստով քրեական գործ չէր հարուցել եւ այդ դեպքով իրավական գնահատական չէր տվել:

Ես մեղադրել էի Նիկոլ Փաշինյանին, որ նա սադրել է ԱԺ-ում զանգվածային խուլիգանություն եւ դրդել քաղաքական մեծամասնությանը մասնակցել այդ խուլիգանությանը»,-ասաց նա:

Մանուկյանը նկատեց, որ տեղի է ունեցել զանգվածային խուլիգանություն եւ ՀՔԾ-ն, հանուն Նիկոլ Փաշինյանի, որպեսզի հետագա իրավական գործընթացներ տեղի չունենան, քրեական գործ չի հարուցել:

ՀՔԾ-ից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ գործը կարճվել հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին՝ Կառավարության ծրագրի քննարկուման ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ պատգամավորների միջև։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում իշխող պատգամավորները տեղից արձագանքեցին, որից հետո հրմշտոց սկսվեց պատգամավորների միջեւ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից իջավ և ոտքով հարվածեց Հակոբյանին, ապա ՔՊ–ից  նրան հարվածեցին նաեւ Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը։ Ընդ որում՝ կադրերից երեւում է, թե ինչպես է Վահե Ղալումյանը հետեւից հարվածում Հակոբյանին։ Ծեծկռտուքի ընթացքում վնասվածքներ են ստացել նաև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել միայն պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծելու դրվագով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ