News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Ո՞վ պետք է ինչ պատրաստեր, կանգնեցներ պատերազմը, որ մե՞կդ է կասկածում, որ 2018 թվականից նպատակադրումը եղել է  հենց սա: Եթե կասկածում եք, վախենում եք  առերեսվել հրեշավոր իրողության հետ, ձեր ցավն ավելի խորքային է լինելու: Նման կարծիք «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկմանը հայտնել է ՀՀ առաջին օմբուդսմեն,  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

Ալավերդյանի համոզմամբ՝ բոլորը պետք է բաց աչքերով նայեն իրականությանն ու պարզ տեսնեն, որ «այս ամենը պատրաստվել է  երկար տարիներ»:

«Քաղաքացի Նիկոլ Փաշինյանի հայատյացությունը հայտնի է եղել: Չեմ հասկանում՝ միայն ե՞ս եմ կարդացել նրա նյութերը: Հայատյաց է, չէ՞: Նա Հայաստանին, հայկական պատմությանը, հայությանը ատելությամբ է վերաբերում: Այպիսի հոդվածներ, խոսքեր, որը հանդիպել եմ իրենց դեղին թերթում, չեմ տեսել ադրբեջանական կայքերում, իսկ ես ադրբեջաներեն գիտեմ և ադրբեջաներեն եմ ընթերցում նրանց կայքերը:

Մինչև ե՞րբ եք բոլորդ այդպես ասելու` «որ սա անեին, որ այն անեին», իսկ ինչո՞ւ պետք է անեին, հիմա իրենք իրենց հաղթած են համարում, իրականացրել են, մի բան չի ստացվել՝ Արցախն ամբողջովին տալն Ադրբեջանին, ընդ որում, դա չեն հաջողացրել,  քանի որ մոռացել էին, որ տարածաշրջանում այլ պետություններ շահեր ունեն: Ինչի՞ համար են եկել իշխանության, սրա համար: Իմ առաջարկությունն է՝ ներկա իշխանությունները դեռ մնալու են միառժամանակ, քանի որ իրենք կատարում են այն ծրագիրը,  որն ամբողջովին համապատասխանում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունն ու նպատակին:

Պետք է հանրային տրիբունալ ստեղծվի հենց այն քաղաքական, իրավաբանական համայնքի կողմից, որն այսքան ջանասիրաբար հավաքագրել է այսքան ապացույցներ, որ տեղի  ունեցած հանցագործություններ են: Պարզ է, որ այդպիս տրիբունալի որոշումները չեն կարող իրականացվել, բայց սկզբից մարդիկ պետք է հասկանան, որ դա իրոք հանցագործություն է»,- շեշտել է Ալավերդյանը:

Նա առաջարկել է ստեղծել երկու պալատանոց տրիբունալ՝  մեկն ուսումնասիրում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական բոլոր հանցագործությունները, մյուսը՝ ուսումնասիրում է  բոլոր այն քայլերը, որոնք այս իշխանությունները նպատակադրված եկել են, որ դա տեղի ունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել