News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Հարուցված քրեական գործի շրջանակում գողության կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանության Մարտունու բաժին եւ փոխանցվել նախաքննական մարմնին»,- հայտնեց Գաբրիելյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է։

Շիրինյանին մի քանի ժամ առաջ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։

Մեզ հետ զրույցում Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանն ասել էր, որ իրեն հայտնի չէ, թե ինչ քրեական գործի շրջանակում է Շիրինյանը բերման ենթարկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել