News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 10-11-ին Սյունիքի մարզում տեղի կունենա հայ-իրանական մշակութային-խոհարարական փառատոն։ Այս մասին Երեւանում օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Տուրիզմի ֆեդերացիայի ղեկավար Մեխակ Ապրեսյանը։

Փառատոնը տեղի կունենա «Օգնություն տուրիզմի զարգացման ոլորտին» ծրագրի շրջանակում։ Աջակցություն կցուցաբերվի նաեւ Տուրիզմի կոմիտեի, Սյունիքի մարզպետարանի, ինչպես նաեւ Սիսիանի համայնքի կողմից։ Ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանում Իրանի դեսպանությունը եւ իսլամական հանրապետության այլ պատասխանատու գերատեսչություններ։

Ապրեսյանի խոսքով՝ փառատոնն ուղղված է լինելու երկու երկրների դիրքերի ամրապնդմանը նոր հետքովիդային իրողություններում։ «Մենք պետք է նոր դիրքեր զբաղեցնենք, պետք է ընդլայնվենք։ Մենք պետք է մասնակցենք այդ գործընթացներին ավելի մրցունակ դիրքերից»,- ասել է Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի ղեկավարը։ Նա նշել է, որ շատ երկրներ, հատկապես կորոնավիրուսի համավարակից հետո, փորձելու են ամրապնդվել տուրիզմի շուկայում։ «Նրանք փորձելու են իրենց կողմը քաշել նոր վերափոխված շուկան»,- համոզված է ֆեդերացիայի ղեկավարը։

Իսկ ինչ վերաբերում է փառատոնի մանրամասներին, ապա, ինչպես պարզաբանել է Մեխակ Ապրեսյանը, դրա անցկացման համար մոտ 140 ստենդ կտեղադրվի։ Ընդ որում՝ դրանցից 30-ը կտրամադրի իրանական կողմը։ Միջոցառմանը կներկայացվեն հայկական եւ իրանական խոհանոցի կերակրատեսակները։ Մասնակիցները նաեւ կկարողանան նշել հեթանոսական Նոր տարին՝ Նավասարդը, որը նշվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ, մասամբ, հարեւան Իրանում։

Փառատոնի նպատակը նաեւ տոնական միջոցառումները մայրաքաղաքից մարզեր տեղափոխելն է։ Նախաձեռնողների կարծիքով՝ դա կօգնի երկրի բնակիչներին ու նրա հյուրերին ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին ու բնությանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում
Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք...
Նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար…
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի…
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Ամենաշատ